News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում, իհարկե, չեն հանգստանա, մինչեւ «Իսկանդերի» հետ համեմատելի զենք չստանան: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ մեկնաբանելով Հայաստանի գնած սպառազինությունների պատճառով Ադրբեջանում բարձրացած հիստերիան:

Այս անգամ «Իսկանդերները» նյարդայնացրել էին ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովին, որը հայտարարել էր, թե Ադրբեջանը բանակցում է համաշխարհային առաջատար ձեռնարկությունների հետ 280 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռների արտադրության համար տեխնոլոգիաներ կիրառելու հարցով: Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի ՊՆ-ն ձեռնարկություններից հարյուրավոր անօդաչու սարքեր է պատվիրել: Ըստ երեւույթին, ադրբեջանցի պաշտոնյան դատում է ոչ թե որակով, այլ քանակով:

Գրիգորյանի խոսքով՝ «Իսկանդերի» հետ համեմատելի զենք ունեն ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ ինչ-որ տեղ Իսրայելը: «Քանի որ ռուսական կամ ամերիկյան սպառազինություն ստանալու Ադրբեջանի շանսերը գրեթե զրոյական են, իսկ իսրայելական արտադրանքը շատ քիչ է, ենթադրություն է առաջ գալիս, որ նրանք փորձելու են գործարք կնքել, ասենք, Պակիստանի հետ՝ նրանից ստանալով ինչ-որ կիսաֆաբրիկատ»,- ասել է փորձագետը:

Ինչ վերաբերում է «Իսկանդերների» գործածության ժամկետի լրանալուն, ապա փորձագետը նշեց, որ ադրբեջանցի պաշտոնյան ինքնաներշնչմամբ է զբաղվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ