News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Համացանցի որոշ օգտատերեր ամեն ինչի պատրաստ են սոցցանցերում որքան հնարավոր է շատ «լայքեր» հավաքելու համար: Ամեն ինչից դատելով՝ դա լուրջ խնդիր է դարձել: Նոր հետազոտությամբ պարզվել է, որ «լայքերը» հաշվող մարդիկ կյանքի նպատակ չունեն, փոխանցում է MedDaily-ին՝ վկայակոչելով Deccan Chronicle-ին:

Մասնագետները վերլուծել են Facebook-ի 250 օգտատերերի տվյալները: Մասնակիցները պատասխանել են ինքնագնահատականի եւ կյանքի իմաստի վերաբերյալ հարցերին: Պարզվել է, որ նրանք, ում ինքնագնահատականը կախված էր Facebook-ում հանրահայտությունից, կյանքի նպատակ չեն ունեցել: Նրանք շատ էին վշտանում, երբ քիչ թվով «լայքեր» էին հավաքում:

Ի դեպ, երբ դեռահասներն իրենց լուսանկարների տակ մեծ թվով «լայքեր» են տեսնում, նրանց ուղեղում ակտիվանում է նյարդային այն նույն շղթան, ինչ շոկոլադ օգտագործելիս: Սա բացահայտել են Քալիֆորնիայի համալսարանի հետազոտողները

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ