News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իշխող կուսակցությունն է, ու պատասխանատու է՝ թե նախորդ, թե նոր ձեւավորվող կառավարության հաջողությունների ու թերությունների համար: Այս մասին սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում ասել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

«Իշխանություններն այդ պատասխանատվությունից չեն վախենում ու չեն խուսափում դրանից: Իր օրինագծերում՝ այդ թվում երկրի մարզերի զարգացման մասին, իշխող կուսակցությունը առաջնորդվում է նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթով, որը հնչեց փետրվարին: Նրանց համար ովքեր վատ են գիտակցում՝ իշխանությունը մե՛նք ենք,ու մե՛նք ենք պատասխանատու թե՛ նախկին, թե նոր ձեւավորվող կառավարության համար: Բայց մեր ծրագրած փոփոխությունները բոլորիս համար են: Եվ պետք չէ նոր Ռուբիկոններ գծել իշխանության ու ընդդիմության միջեւ: Ռուբիկոնը մենք հատել ենք 1991-ի սեպտեմբերի 21-ին՝ ձեռք բերելով անկախություն»,- ասել է Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ