News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մութ սենյակում սեւ կատու մի փնտրեք, հատկապես եթե այնտեղ այն չկա: Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ երլույթ ունենալով «Ֆինանսական հավասարեցման մասին» օրինագծի քննարկմանը, որը քաղաքապետարանների համար դոտացիաներ տրամադրելու նոր համակարգ է առաջարկում:

Նրա խոսքով՝ փոփոխությունները չեն նշանակում, որ տեղական ինքնակառավարման հին համակարգը վատ է աշխատել, առավել եւս՝ որ վատ է աշխատել նախկին կառավարությունը: Չպետք է շտապել անհիմն հետեւություններ անել, որ նոր կառավարությունը ցանկանում է ամեն ինչ ջնջել եւ նորից սկսել:

«Օրակարգում է բարեփոխումների հարցը, որը թելադրված է Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններով: Եվ մենք այդ բարեփոխումներն իրականացնում ենք: Այնպես որ, հարգելի բարեկամներ, մութ սենյակում սեւ կատու մի փնտրեք: Հատկապես եթե այն ձեր ուսին է նստած: Մեկ անգամ էլ շեշտեմ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը 1999 թվականից ի վեր բոլոր կառավարությունների աշխատանքի համար պատասխանատու է եղել է եւ շարունակում է պատասխանատու մնալ: Մենք պատասխանատու քաղաքական ուժ ենք»,- նշել է փոխխոսնակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ