News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանն իր փաստաբան Տիգրան Հայրապետյանի ներկայացրած ընդդեմ գլխավոր դատախազի անգործության բողոքի քննությանը ելույթով հանդես եկավ եւ կոչ արեց դատարանին արդարությամբ առաջնորդվել եւ կախում չունենալ իիշխանություններից:

«Ես շատ լավ հասկանում եմ, որ իշխանությունների պահանջով եք առաջնորդվում եւ չլոցիի նման շարունակվելու է այս գործընթացը:Կարող եք հարցնել, թե ինչու չհավատալով ձեզ` բողոք ենք ներկայացրել: Բողոք ենք ներկայացրել, որ առաջիկայում Եվրոպական դատարանին ասենք, որ սպառել ենք ներպետական բոլոր ատյանները, սա նաեւ ինձ համար հնարավորություն է տեսնել իմ ընտանիքի անդամներին, որովհետեւ այսօր ես այնքան վտանգավոր եմ դարձել, որ անգամ  թույլ չեք տալիս տեսակցել ընտանիքիս անդամներին: Այստեղ է ԱՄՆ-ից ժամանած մայրս, եղբայրս, աղջիկներս, կինս, որոնք ինձ տեսնելու համար են եկել այստեղ: Դատարանը պետք է կարողանա արդարություն քարոզի, ունենա նրանից, ինչ ունի ցուլը երկու հատ, բայց եզը չունի ոչ մի հատ: Ես կուզենայի, որ մեր դատարանը ունենա այն, ինչ ունի ցուլը եւ լինի արդարության կողմնակից»:

Դատական նիստերի դահլիճում Կարո Եղնուկյանը պատասխանելով լրագրողի հարցին` արդյոք քաղաքական հայացքների համար է հալածվում, պատասխանեց` «Իհարկե, ես քաղաքական հալածյալ եմ եւ իմ հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում»:

Կարո Եղնուկյանին նրա ընկերներն ու ընտանիքի անդամները դատական նիստերի դահլիճում դիմավորեցին ծափահարություններով:

Նշենք, որ փաստաբանը բողոք է ներկայացրել՝ պահանջելով պարտավորեցնել գլխավոր դատախազին կատարել իր գործառույթները: Նա ըստ փաստաբանի, մերժելով իրենց ներկայացրած բազմաթիվ միջնորդությունները, անգործություն է դրսեւորել ինչպես «Սասնա ծռեր» խմբի, այնպես էլ խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի գործերով:

Փաստաբանը մեղադրանքը կեղծ ու անհիմն է համարում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ