ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Արտեմ Ասատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից:
ՀՀ նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արտեմ Ասատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար»: