News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է մի շարք էներգետիկ նախագծեր,  երկկողմ շփումներ եւ այլ հարցեր: Այդ մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը` ճշտելով, որ զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:  

«Դմիտրի Մեդվեդեւը եւ Բինալի Յիլդիրիմն անդրադարձել են առեւտրատնտեսական փոխգործակցության այժմեական հարցերի, էներգետիկայի ոլորտում համատեղ խոշոր նախագծերի իրականացմանը, ներառյալ «Ակկույու» ԱԷԿ-ի եւ «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը: Վարչապետները քննարկել են նաեւ առաջիկա երկկողմ շփումների գրաֆիկը», - ասված է հաղորդագրության մեջ:

Զրույցի ընթացքում թուրք գործընկերը Մեդվեդեւին նաեւ շնորհավորել է Պետդումայի ընտրությունների հաջող անցկացման եւ  դրանցում «Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: «Բինալի Յիլդիրիմն ընդգծել է իր գլխավորած կառավարության հետաքրքրվածությունը ռուս-թուրքական հարաբերությունների առաջընթաց զարգացմամբ», - նշել են ռուսական կառավարությունից: 

 «Թուրքական հոսք» նախագիծը ռուսաստանյան ղեկավարության կողմից ազդարարվել է 2014 թվականի դեկտեմբերին` փոխարինելու «Հարավային հոսք»-ին: Ենթադրվում է, որ առաջին թելով գազի մատակարարումներն ամբողջությամբ նախատեսված կլինեն թուրքական աճող շուկայի պահանջմունքները բավարարելու համար: 

ՌԴ-ի եւ Թուրքիայի եւս մեկ խոշոր էներգետիկական նախագիծ է Մերսինի նահանգում ատոմային «Ակկույու» կայանի կառուցումը, որի կազմում ընդհանուր  4800 ՄՎտ հզորությամբ չորս բլոկ կլինի:  Նախագծի արժեքը գնահատվում է  22 մլրդ դոլար: Այսօրվա դրությամբ ՌԴ-ն արդեն ատոմակայանի շինարարության մեջ մոտ  3 մլրդ դոլար է ներդրել: ԱԷԿ-ի առաջին բլոկի շահագործումը նախատեսված է 2020 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ