News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեհաստանում աճուրդի են դրվել երեք ավտոմեքենաներ, որոնցից Հռոմի պապ Ֆրանցիսկոսը օգտվել էր 2016-ի հուլիսի 27-31-ը Լեհաստան կատարած այցելության ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեկնարկային գինը կազմել է խորհրդանշական 1 զլոտա: Աճուրդը սկսելուց հետո մի քանի ժամում լոտերից մեկի արժեքը այդ մեքենայի շուկայական արժեքից եռակի բարձրացել է (մոտ 80 հազար զլոտա՝ 21 հազար դոլար) »,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վաճառվող մեքենաներից յուրաքանչյուրի հետ տրվում է հավաստագիր, որը հաստատում է, որ դրանով հովվապետն է երթեւեկել, նաեւ մանրամասն տեղեկություն է հաղորդվում տվյալ մեքենայով նրա երթուղու մասին:

Հավաքված գումարները կտրամադրվեն բարեգործական նպատակներով, մասնավորապես դրանցով ծրագրում են Լիբանանում փախստականների համար շարժական հիվանդանոց ձեռք բերել: Նախնական տվյալներով նման հոսպիտալը մոտ 300-800 հազար զլոտա արժե (80-210 հազար դոլար): Աճուրդը կշարունակվի մինչեւ 2016-ի հոկտեմբերի 9-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ