News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է շահադիտական նպատակով կնոջը պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու եւ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ Երեւանի 45-ամյա բնակչուհին 2016թ. հունվարին սոցիալական կայքով հաղորդակցություն է հաստատել իր ծանոթ մի կնոջ հետ եւ տեղեկանալով վերջինիս  ծանր սոցիալական վիճակի մասին` առաջարկել է մեկնել Դուբայ՝ բարձր վարձատրությամբ աշխատելու։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ, ստանալով ծանոթի համաձայնությունը, 45-ամյա կինը, շահադիտական նպատակներով, կազմակերպել է նրա տեղափոխումը արտերկիր, որտեղ նրան ներգրավել է պոռնկությամբ զբաղվելու մեջ՝ տրամադրելով կացարան եւ ապահովելով հաճախորդներով, ինչի համար ստացել է միջնորդավճար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 45-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի եւ 262-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ