News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վարչապետից շատ բան է կախված, եթե լինի սրտացավ, կլինի փոփոխություն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վրեժ Մարկոսյանը։

«Անձերի փոփոխությունը չեմ կապում  երկրում փոփոխությունների հետ, բայց վարչապետը, կարծում եմ, որ եկել է, ուրեմն ծրագրեր ունի, երկու ամսից կզգանք՝ ինչ փոփոխություն կատարվեց  կառավարության կողմից։ Վարչապետից շատ բան է կախված, օրինակ՝ եթե նա սրտացավ վերաբերմունք ունենա, կարծում եմ՝ կլինի փոփոխություն։  Կարծում եմ Կարապետյանը տրամադրված եկել է, որ աշխատի»,-ասել է իշխանական պատգամավորը։

Նա նշել է, որ նորանշանակ վարչապետը  ավելի ազատ է եւ անկաշկանդ է։

Թե ինչու նախորդն այդպիսին չէր, դժվարացավ ասել։  Մարկոսյանը դժվարացավ նշել նաեւ գեթ մեկ դրական քայլ, որ նախորդը կարողացավ անել պետության համար։ Միայն նշեց իր անձնական խնդրանքները, որոնք  Հովիկ Աբրահամյանը իրականացրել է Մարկոսյանի ընտրատարածքում։  

Պատգամավորի խոսքով, կառավարության փոփոխությունը միտված չէ 2017-ի ընտրություններում ձայն հավաքելուն, քանի որ ընտրողի ձայնը հնարավոր է ստանալ միայն դրական փոփոխություններով։

Տպել
Ամենաշատ