News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լվացքի մեքենայով յուրաքանչյուր լվացքից հետո շրջակա միջավայր է նետվում ավելի քան 700 հազար մանրագույն պլաստիկ մանրաթել: Նման եզրակացության է հանգել Պլիմուտի համալսարանի գիտնականների խումբը, հայտնում է Gazeta-ն:  

Գիտնականները մեկ տարվա ընթացքում վերլուծել են տնային լվացքի մեքենայում լվացող տարբեր միջոցներով սինթետիկ գործվածքների լվացման հետեւանքները:  Նրանք հաշվարկել են, որ ամենից շատ մանրաթելեր է կորցնում ակրիլային գործվածքը` մոտ  730 հազար` հինգ անգամ ավելի, քան բամբակի եւ պոլիեստերի խառնուրդից գործվածքը եւ մեկ ու կես անգամ ավելի, քան մաքուր պոլիեստերը: «Ջրի մեջ հայտնված մանրաթելերի քանակը մեծապես կախված է գործվածքի տեսակից,- բացատրել է ծովային կենսաբանության պրոֆեսոր Ռիչարդ Թոմպսոնը: Մեր խնդիրն է հասկանալ, թե ինչն է մանրաթելերի կորուստ առաջացնում»:

Սինթետիկ մանրաթելերը կոյուղով հայտնվում են կոյուղագծում: Մի մասը ֆիլտրվում է, մնացածներն ընկնում է գետեր եւ ի վերջո` օվկիանոսներ: 2011 թվականի հետազոտության մեջ նշվում է, որ միկրոմանրաթելն ամբողջ աշխարհում ափամերձ աղբի մինչեւ 85 տոկոսն է կազմում: Հետազոտողները ենթադրում են, որ պլաստիկ մանրաթելերն ի վիճակի են վնաս հասցնել կենդանիներին` հայտնվելով նրանց մարսողական տրակտում եւ նվազեցնելով սննդից ստացվող սննդանյութերի յուրացվելիությունը:  

Թոմփսոնը կարծում է, որ շրջակա միջավայր սինթետիկ մանրաթելերի արտանետման հետագա` առավել մանրամասն հետազոտություններ են պահանջվում:  Անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր գործոնները` լվացքի տեւողությունը, լվացքի մեքենայի ֆիլտրի կոնֆիգուրացիան, թմբուկի պտտման արագությունը եւ այլն:  Պլաստիկի այդ մանրագույն մանրաթելերն ընդամենը այսբերգի գագաթն են:  «Փորձագետների գնահատականներով, ամեն տարի ծովն է ընկնում 12 մլն տ պլաստիկ աղբ,- պատմում է Greenpeace-ի անդամ Լուիս Էջը,- շշերից մինչեւ  պլաստիկե մանրաթելեր:  Ընկերությունները պետք է պատասխանատվություն ստանձնեն նրա համար, ինչ արտադրում են, իսկ պետությունը պետք է օրենսդրական մակարդակում փոփոխություններ մտցնի:   Մենք բոլորս պետք է վերաիմաստավորենք պլաստիկին մեր վերաբերմունքը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ