Ավստրալացի գիտնականներին հաջողվել է «սառեցնել» ճառագայթը: Մասնագետները եւս մեկ քայլ մոտեցել են նորագույն քվանտային համակարգիչներ ստեղծելուն, հայտնում է Informing-ը:
Գիտնականները պարզել են, որ արեւի ճառագայթը սառչում է տարածության մեջ, երբ ընկնում է ատոմների ամպից կազմված թակարդի մեջ: Լույսի ֆոտոնները շարժվում են վակուումի մեջ 300 հազար կմ/վրկ արագությամբ, սակայն ատոմները գերարագ ֆոտոնները ձգում են դեպի իրենց եւ թույլ չեն տալիս շարժվել առաջ: Գիտնականները կարծում են, որ նոր բացահայտումը կօգնի մշակել քվանտային համակարգիչներ: