FORPHEUS ճապոնական ռոբոտը հայտնվել է Գիննեսի ռեկորդների գրքում որպես առաջին անդրոիդը, որի հետ մարդը կարող է սեղանի թենիս խաղալ: Այս մասին հայտնում է Omron ընկերությունը, որը ներկայացրել է սարքը:
Արտաքինից ռոբոտը խաղային ավտոմատների մեխանիզմ է հիշեցնում, որտեղից հնարավոր է փափուկ խաղալիք հանել: Ռոբոտը կանգնած է երկու ոտքերի վրա եւ ունի ձեռք, որով նա բռնում է ձեռնաթիակը:
Սենսորների եւ տեսախցիկների շնորհիվ անդրոիդը կարող է ճշգրիտ որոշել գնդակի հետագիծը եւ ճիշտ պահել ձեռնաթիակը: Ընդ որում, նա այնպես է հարվածում, որ մարդը կարողանա հեշտությամբ գնդակը հետ մղել: