News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Youtube-ում հոկտեմբերի 17-ին տարածվել է մի տեսագրություն, որը նկարահանվել է հեռախոսով, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես է հայ ուսուցչուհին գազազած ծեծի ենթարկում աշակերտներին, նրանց անկյուն կանգնեցնում, նվաստացնում եւ ստորացնում: Կադրերից մեկում նյարդային կինը աշակերտին մոտեցրել է գրատախտակին եւ կտրուկ հարվածել նրա այտերին, մանկավարժի ձեռքերը հասնում են նաեւ երեխայի մեջքին եւ գլխին: Մեկ այլ դեպքում, այդ ուսուցչուհու հարվածից երեխան պապալվում է գետնին:

Տեսագրության մեջ դժվար է տեսնել ուսուցչուհու՝ գեր, ներկած մազերով կնոջ դեմքը: Հայտնի չէ նաեւ, թե որ դպրոցում է նկարահանվել հոլովակը:

Տեսահոլովակը հայկական բլոգոսֆերայում բուռն քննարկման առիթ է դարձել: Հայ բլոգերները նաեւ հնարավոր են համարում այն տարբերակը, թե աշակերտները միտումնավոր են ուսուցիչներին զայրացնում, նկարահանում բջջայինով՝ վարկաբեկելու համար ուսուցիչներին:

Նշենք, որ սա հայ ուսուցչի դաժանությունների մասին առաջին հոլովակը չէ: Հոկտեմբերի 11-ին տարածվել էր մեկ այլ հոլովակ, որտեղ ուսուցիչը ոչ միայն ծեծում, այլեւ անպարկեշտ արտահայտություններ էր անում. «Կտամ՝ մատներս կմտնեն մեջդ, ուռո գլուխ, դեբիլ…»

Youtube-ում հրապարակումից հետո հոկտեմբերի 12-ին Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի պատմության ուսուցիչը հեռացվել էր աշխատանքից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ