Սեպտեմբերի 26-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 36 հասցեի մոտից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 2 երթուղային միկրոավտոբուսում 1953 թ. ծնված Ռոզա Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, տարբեր քարտեր եւ բանկային քարտի գաղտնաբառ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: