News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միջազգային միավորված քննչականբ խումբը, որը հետաքննում է Դոնբասում մալայզիական Boeing 777 կործանումը, Ֆինլանդիայում հրթիռների գաղտնի փորձարկումներ է իրականացրել, որպեսզի պարզի, թե ինչ զենքով է խոցվել օդանավը: Այս մասին հայտնում է De Telegraaf նիդեռլանդական թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Փորձի արդյունքները ցույց են տվել, որ օդանավը խոցվել է ռուսական «Բուկ»-ով, այլ ոչ թե ուկրաինականով, ինչպես պնդում է Մոսկվան:

Փորձարկության տեղն ու ժամը չի հաղորդվում, նշում է Yle-ն:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ մեղադրանքի ռազմավարությունն աստիճանաբար փոխվում է: Կասկածյալի դատական քննությունը հնարավոր կլինի, երբ կհրապարակվի միավորվածշ քննչական խմբի զեկույցը: NRC թերթը  հայտնում է, որ զեկույցը կհրապարակվի սեպտեմբերի 28-ին, բաց է մնում հարցը, թե դրանում արդյոք կլինեն կոնկրետ հանցագործների անունները, որոնք հրամայել էին սեղմել կրակի կոճակը:

Հիշեցնենք, որ Ամստերդամից Կուալա Լումպուր մեկնող Boeing 777 օդանավը կործանվել էր Ուկրաինայի Դոնեցկի մարզում 2014-ի հուլիսի 17-ին: Ավիավթարից զոհվել էր 283 ուղեւոր եւ անձնակազմի 15 անդամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ