News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթը գրում է. «Լուսանկարում առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանին պատկանող «Վարդանանց» բուժկենտրոնն է: Երեկ ՀՀ նախագահի հրամանագրով պարոն Ալթունյանը նշանակվեց առողջապահության նախարար: Նա նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի ընկերն է:

«Առավոտի» հետ զրույցում Առողջապահության նորանշանակ նախարար Ալթունյանն ասաց, որ այս կենտրոնը հիմնադրել են «զրոյից», տարածքն առայժմ վարձակալությամբ են վերցնում, բայց, ինչպես նախարարն ասաց՝ բիզնես– ծրագիրը հաջողելուց հետո կմտածեն սեփական տարածքի մասին։ «Վարդանանց» բուժկենտրոնը հիմնադրվել է 2005 թվականին։ 1996 թվականին Ալթունյանը հիմնադրել է «ԷՖես» ապահովագրական ընկերությունը, այն հետագայում վերանվանվել է «Ինգո Արմենիա», որի գործադիր տնօրենը պարոն Ալթունյանը եղել է մինչև նախարար նշանակվելը։

Մեր այն հարցին՝ երբ «Ինգո Արմենիայի» ղեկավարն էիք, առողջությունն ապահովագրվողներին ուղղորդում էիք Ձեզ պատկանող «Վարդանանց» կենտրոն, այդպե՞ս է, պարոն նախարարն ասաց. «Այո, այդպես է, նու, ուղղորդելը ո՞րն է, մենք ուղղորդելու իրավունք չունենք։ Ուղղակի ամեն ինչ այնպես ենք կազմակերպել, որ մարդիկ իրենք ուզենան «Վարդանանցում» բուժվել, բարձրորակ ծառայություն ենք մատուցում»։

Թե որը կլինի նորանշանակ նախարարի համարձակ առաջին քայլը, կադրային փոփոխություններ կանի, թե ոչ՝ պարոն Ալթունյանը դժվարացավ ասել, «ես դեռ նախարարության շենք չեմ մտել, ինչպե՞ս կարող եմ պատասխանել։ Պատկերացում ունեմ առողջապահության ոլորտի մասին, բայց այսպես հայտարարություն չեմ կարող անել, կծանոթանամ կառուցվածքին, մարդկանց հետ, նոր կորոշեմ։ Ամեն դեպքում, դա ժամանակի հարց է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ