News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը, որը մահացել է սեպտեմբերի 28-ի լույս գիշերը, մահացել է առանց տառապանքների ու մահվանից հետո դոնոր է դարձել: Այս մասին պատմել է քաղաքական գործչի բուժող բժիշկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշում են, որ Պերեսը դառնալու է աչքերի եղջերաթաղանթի դոնոր, որը կստանան ներպատվաստման կարիք ունեցող հիվանդները: Դոնորական փոխպատվաստմանը քաղաքական գործչի ընտանիքը համաձայնություն է տվել:

Ավելի վաղ հայտնել էին, որ Շիմոն Պերեսը մահացել է 94 տարեկանում՝ կաթված ստանալուց երկու շաբաթ անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ