News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լուիզիանայում մի խումբ սթրիփթիզի պարուհիներ դատի է տվել նահանգի իշխանություններին այն օրենքի համար, որը 21 տարեկանից փոքր աղջիկներին արգելում է սթրիփթիզ պարել: Ըստ օրենքի,որը ուժի մեջ է մտնելու մեկ շաբաթից, էրոտիկ պարեր պարելու իրավունք աղջիկն ունի 21 տարեկան դառնալուց հետո: Մինչդեռ սեքսով զբաղվելու իրավունք Լուիզիանայում 17 տարեկանից է տրվում:

Հայցվորների իսկական անունները չեն հրապարակվում: Հայտնի է միայն, որ բոլորն էլ 21 տարեկանից փոքր են, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը:

Աղջիկները համարում են, որ այդ օրենքը խախտում է իրենց ինքնաարտահայտման ազատությունը, որը ամրագրված է ԱՄՆ սահմանադրության մեջ:

Բացի դրանից նրանք նոր օրենքը խտրական են համարում, քանի որ այն 21 տարեկանից փոքր տղաներին թույլ է տալիս հրապարակայնորեն մերկանալ, իսկ աղջիկներին՝ ոչ:

Ըստ հայցվորների, այս օրենքը կարող է սթրիփթիզ բարերում աշխատող աղջիկներից շատերին զրկել աշխատանքից ու դրդել մարմնավաճառությամբ զբաղվել:

Լուիզիանայում 17 տարեկանից հետո սեքսով զբաղվելը օրինական է համարվում , բայց ոգելից խմիչք գնել կարելի է միայն 21 տարեկանից հետո: Նահանգապետ Ջոն Բել Էդվարդսը այդ օրենքը անցած ամիս է ստորագրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ