Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վարչություն է ներկայացել ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 54–ամյա հայ կինը։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից։
1962 թ. ծնված Թամարա Հ.-ն հունիսի 28-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովոպոկրովսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 3-րդ մասի /փաստաթղթեր կեղծելը/ մեղադրանքով: