News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի նիստը կանցնի Երեւանում սեպտեմբերի 29-ին, հայտնում է ՀԱՊԿ կայքը: 

«Սեպտեմբերի 29-ին Երեւանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի նախագահությամբ կկայանա ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի նիստը, որին կմասնակցի ու ելույթ կունենա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը»- ասվում է հաղորդագրության մեջ: 

Նիստին քննարկվելու է արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ- ի արձագանքման մասին նախագիծը: Նաեւ օրակարգում են տուժածներին արտակարգ իրավիճակներում օգնություն ցուցաբերելիս միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման մասին հարցերը: Նաեւ քննարկվելու են Հայաստանի տարածքում հումանիտար արձագանքման ռուս- հայկական կենտրոնի ստեղծումը, հաջորդ տարի Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդում նախագահության հարցը եւ 2017-ի վարժանքների ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ