News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ հայտարարում են «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» խորագրով ծրագրի մեկնարկի մասին: Ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում և նպատակ ունի զարգացնել ձեռնարկատիրական գիտելիքների ուսուցումը և ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը հայ դպրոցականների շրջանում։

«Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացում» ծրագիրը կիրականացվի Երևանի Խորենացու անվան թիվ 143 միջնակարգ դպրոցում և Գյումրու Վահան Թեքեյանի անվան թիվ 2 ավագ դպրոցում։  Ուսուցման գործընթացի ժամանակ կկիրառվի եվրոպական աշակերտության և ձեռնարկատիրական մշակույթի ձևավորման գերմանական փորձը: Ընդհանուր թվով շուրջ 200 աշակերտներ ՀԳՀՄ մասնագետների կողմից հատուկ մշակված ուսուցման ծրագրի շրջանակում ձեռք կբերեն ձեռնարկատիրության վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ գործնական պարապմունքների, խաղերի և պրակտիկ աշխատանքների միջոցով:

«Beeline-ը Հայաստանում իրակացնում է բազմաթիվ ծրագրեր «Make Your Mark»  գլոբալ ռազմավարության շրջանակում։ Համոզված եմ, որ ՀԳՀՄ հետ իրականացվող  նոր ծրագրի շնորհիվ մենք կկարողանանք միավորել տեխնոլոգիաները, մեր փորձն ու կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները և ճիշտ կառուցել իրենց ապագան։ Այս ծրագիրը հնարավորություն կընձեռի հայ դպրոցականներին ձեռք բերել այնպիսի գործնական գիտելիքներ և հմտություններ, որոնք, անշուշտ, օգտակար կլինեն կարիերայի պլանավորման, ինչպես նաև ապագայում բիզնեսի վարման և զարգացման գործընթացում», - նշել է Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ողջունում եմ համատեղ ծրագրի սկիզբը և հայտնում իմ երախտագիտությունը  Beeline-ին և անձամբ պարոն Անդրեյ Պյատախինին՝ հետևողական և  արդյունավետ համագործակցության համար: Համաձայն այս  ծրագրի` մենք ցանկանում ենք համատեղ ուժերով  միջնակարգ դպրոցում երիտասարդության շրջանում ձևավորել ձեռնարկատիրության մշակույթ և որպես առաջնային օղակ՝ կրթության և կարերիայի պլանավորումը երկու կարևոր բնագավառներում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինժիներինգ, որի շնորհիվ երիտասարդները կարող են դառնալ ավելի մրցունակ` ճիշտ պլանավորելով իրենց ապագան և կարիերան», - նշել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նշենք, որ «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում  մինչ օրս իրականացվել են շուրջ մեկ տասնյակ ծրագրեր, որոնք նպատակ ունեն  թվային տեխնոլոգիաների օգնությամբ խթանել նորարարությունն ու տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումը երիտասարդների շրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ