News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դպրոցի շենքի վատ պայմաններից եւ նոր շենքի շինարարության ձգձգումից բողոքող` Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի աշակերտներն այսօր` սեպտեմբերի 28-ին, դադարեցրել են նախորդ օրը սկսած դասադուլը, սակայն նրանց մեծ մասը կրկին դպրոց չի գնացել:

«Ցուրտ էր, դպրոց չեմ ուղարկել էրեխեքին, քանի որ ապահով չի այդպես: Գիտեմ, որ երկու երեխաներիս դասընկերներն էլ չեն գնացել, չնայած որոշվել է, որ 10 օրն էլ գնան, մինչեւ»,- NEWS.am-ին ասաց ծնողներից մեկը:

Դպրոցի տնօրեն Ավետիք Ավետիսյանը NEWS.am-ին վստահեցրեց, որ ընդամենը մի քանի աշակերտ է բացակայել, այն էլ հիվանդ լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ երեխաները նախորդ օրը դասադուլ էին հայտարարել` բողոքելով, որ շենքի պայմանները վատն են, իրենք մրսում են այնտեղ: Դպրոցին կին նոր շենք է կառուցվում, որի շինարարությունը ձգձգվում է: Երեխաներին խոստացել են, որ մինչեւ հոկտեմբերի 10-ը շինարարությունը կավարատվի եւ երեխաները նոր շենք կտեղափոխվեն:

Տպել
Ամենաշատ