News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը այսօր` սեպտեմբերի 28-ին, մեկնել է Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղ:

Այս պահին հանդիպում է անցկացնում 11 ամիս առաջ խաղողի բերքը մթերած եւ մինչեւ այժմ գումարը չստացած խաղողագործների հետ, նրանք նախարարին են ներկայացնում իրենց խնդիրը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին աղավնաձորցիները փորձել էին փակել Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը, իսկ սեպտեմբերի 15-ին հանդիպել էին Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ, որն ասել էր, որ գումարի խնդիրը կլուծվի նոր կառավարության ձեւավորումից հետո:

Մարզպետն ու «Վեդի ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանը սեպտեմբերի 1-ին աղավնաձորցիներից 15 օր ժամանակ էին խնդրել, որպեսզի գործարանը կարողանա մարել 140 միլիոն դրամի պարտքը: Ընդ որում, 15 օրում խնդիրը լուծելու խոստումը տվել էր անձամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 11 ամիս առաջ մթերված խաղողի դիմաց գումարը չստացած աղավնաձորցիները  բողոքի ակցիա էին արել. փակել էին դպրոցի մուտքը եւ Գիտելիքի օրը երեխաներին չէին ուղարկել դպրոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ