Հայաստանի տնտեսությունն անմխիթար վիճակում է, եւ Հարկային օրենսգրքի օրինագիծը չի օգնի որեւէ բան ուղղելուն: Այս մասին սեպտեմբերի 28-ին ԱԺ-ում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Նրա խոսքով՝ մարդիկ աստիճանաբար կորցնում են Հայաստանում բիզնես հիմնելու եւ աշխատելու խթանը: Խոսքը նաեւ ձեռնարկատիրական ջիղ ունեցող մարդկանց մասին է՝ գործարարների, նաեւ աշխատողների: Առաջինները կորցրել են գործ հիմնելու, աշխատատեղեր ստեղծելու, հարկեր վճարելու մոտիվացիան, երկրորդները՝ աշխատանքի մեջ իրենց գիտելիքները եւ ունակությունները ներդնելու:
«Մարդն էլ դիմանալու սահմաններ ունի: Երբ այդ սահմանն անցնում են, մարդը հեռանում է: Եվս մի փոքր, եւ Հայաստանի տնտեսությունը ճաքեր կտա: Դրա համար պատասխանատու են պետական պաշտոնյաները»,- նշել է Արսենյանը: