ԱԱՀ վերադարձը փոքր ներմուծողներին կարագացվի: Այս մասին սեպտեմբերի 28-ին ԱԺ-ում ասել է ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Նրա խոսքով՝ 20 մլն դրամից պակաս արժեքով ապրանքների խմբաքանակի արտահանումից ԱԱՀ վերադարձնելու մասին հարկային մարմիններ ներկայացվող դիմումները կդիտարկվեն պարզեցված կարգով: «Այդ միջոցառումն առաջարկվում է գործարկել 2017-ից»,- ասել է նա: