News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավելի քան երկու տասնյամյակ առաջ Շիմոն Պերեսը կարողացել էր հասնել համաձայնությունների, որոնք հիմք էին դրել պաղեստինյան անկախ պետություն ստեղծելու եւ Իսրայելի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ առաջ շարժվելու համար: Այսօր 93 տարեկանում կյանքից հեռացած այդ պետական այրի կյանքի գործը կարծես վտանգված է, գրում է The Wall Street Journal–ը:

«Օսլոյում կնքված համաձայնագրերի իրագործման հետ կապակցված խնդիրները բազմաթիվ են: Իսրայելն ու պաղեստինյան ղեկավարությունը չեն կարողանում պայմանավորվել հանդիպման մասին՝ բանակցությունները շարունակելու համար: Պաղեստինյան ազգային շարժումը մասնատվել է «Ֆաթհի» ու «Համասի», որը խոստանում է ոչնչացնել Իսրայելը: Միջազգային համայնքը չի կարողանում հասկանալ, թե ինչպես վերականգնի բանակցությունները ու հասնի վերջնական խաղաղ համաձայնագրի»,- գրում է թերթը:

1993-ին Պերեսը գաղտնի ժամանել էր Օսլո՝ պաղեստինյան բանակցողների հետ հանդիպման: Այդ քայլի արդյունքում էլ հենց Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի ու Պաղեստինի ազատագրական կազմակերպության առաջնորդ Յասիր Արաֆատն իրար ձեռք սեղմեցին Սպիտակ տան մարգագետնում:

«Իսրայելապաղեստինյան խաղաղ բանակցությունների վերջին փուլը, որը պետք է հիմնված լիներ Օսլոյում ձեռք բերված համաձայնությունների վրա՝ անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու նպատակով, ավարտվեցին ձախողումով 2014-ին», ասվում է հոդվածում:

Նեթանյահուի քննադատները ասում են, որ նա խաղաղ բանակցությունների մասին խոսում է միայն միջազգային համայնքին հանգստացնելու համար:

«Ցավոք ներկա կառավարությունը մտադիր չէ անել որեւէ բան երկու պետությունների ստեղծման միջոցով հակամարտությունը լուծելու համար» համարում է Պերեսի համախոհ Գիլեադ Շերը: Չնայած խաղաղության մշուշոտ հեռանկարներին, Պերեսը երբեք չէր հրաժարվում երկու պետությունների գաղափարից, ասում է Յոսսի Բեյլինը՝ նախկին փոխարտգործնախարարը, որը Պերեսի հետ միասին նախաձեռնել էր Օսլոյում բանակցային գործընթացը: «Մեզնից ոչ ոք չի հավատում, որ այնտեղ երբեք խաղաղություն չի լինի,- ասում է նա,- ու դա չի քննարկվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ