News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում սեպտեմբերի 28-ին կայացել են հայ-գերմանական ռազմական համագործակցության ամենամյա երկկողմ բանակցությունները, որոնց մասնակցել է ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Քրիստիան Շմիդտի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2016թ. երկկողմ համագործակցության ծրագրի արդյունքները եւ ձեռքբերումները, մշակվել է 2017թ. հայ-գերմանական ռազմական համագործակցության ծրագրի նախագիծը:

Բանակցությունների ամփոփման նպատակով գերմանական պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Կողմերը բարձր են գնահատել բանակցություների արդյունքները, պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցության մակարդակը, Աֆղանստանում միջազգային կայունության ապահովման գործողություններին համատեղ մասնակցությունը` ընդգծելով իրենց պատրաստակամությունը առավել զարգացնել համագործակցության դինամիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ