News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեն չէր համապատասխանում ազգային ընտրական օրենսդրության պահանջներին եւ միջազգային ստանդարտներին: Նման եզրակացության են եկել «Եվրոպական պլատֆորմ՝ հանուն Ժողովրդավարական ընտրությունների» (EPDE) դիտորդական կազմակերպության փորձագետները, հայտնում է DW-ն:

«ՀԿ-ների մասին օրենքում փոփոխությունների արդյունքում անկախ քաղաքացիական հասարակությունը ի վիճակի չէ գոյատեւել այդ երկրում: Քրեական հետաքննությունները եւ խոշոր հարկային տուգանքները թույլ չեն տվել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին լրջորեն մասնակցել հանրաքվեին եւ զբաղվել ընտրողների իրազեկմամբ»,- ասված է հայտարարության  մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքական ճնշումների սաստկացումը հանգեցրել է հանրաքվեի ժամանակ քաղբանտարկյալների քանակի աճին: EPDE փորձագետները նշում են, որ հանրաքվեում գրանցվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում՝ լցոնումներ, «կարուսելներ», առանց հաշվառման անձանց քվեարկության դեպքեր, ընտրողների մասնակցության չափազանցված տվյալներ:

Հեղինակները նաեւ արձանագրում են, որ Ադրբեջանում չեն եղել բաց հանրային բանավեճեր կամ բնակչությանն իրազեկող լուրջ քարոզարշավ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ