News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Օկինավա կղզում Կացուրեն հին ամրոցի ավերակներում հնագետները գտել են Հռոմեական ու Օսմանյան կայսրությունների մետաղադրամներ : Սա այս երկրում առաջին նմանատիպ գտածոն է, հիմա գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչպես են այդ մետաղադրամները հայտնվել Ճապոնիայում, հայտնում է The Mainichi–ն:

Բացի դրանից հայտնաբերվել են եւս հինգ մետաղադրամներ, որոնց ծագումը դեռ չի պարզվել: Պեղումների ժամանակ գտել են նաեւ չինական կերամիկա ու մետաղադրամներ, ինչը կարելի է բացատրել նրանով, որ Օկինավա կղզու տարածքում 15-19 դարերում գոյություն է ունեցել Ռյուկյու պետությունը, որը սերտ հարաբերություններ է ունեցել Չինաստանի հետ ու ներառված եղել Մետաքսե ճանապարհի երթուղով առեւտրին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ