News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 28-ին Բելգիա աշխատանքային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի եւ դրանց իրագործման հետ կապված մի շարք հարցեր։

Այնուհետեւ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն աշխատանքային ճաշ է ունեցել Բելգիայի խորհրդարանի անդամ, ԵԽԽՎ պատգամավոր Պիետ դե Բրույնի հետ։ Անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային եւ դրա հետեւանքներին։

Նույն օրը Կարեն Միրզոյանը մասնակցել է Բելգիայում Հայաստանի դեսպանության կողմից Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառմանը։

Նախարար Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Բելգիա ավարտվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ