News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է եւ պատահական որոշումներ չի կայացնում: Հարցին, թե ինչու «Հանրապետականը» որոշեց հենց ձեզ սատարել, ոչ թե ՀՀԿ-ական գործող քաղաքապետին, այսպես արձագանքեց Սեւանի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Սարգիս Մուրադյանը:

«Ես ինքնաառաջադրվել եմ որպես անկուսակցական թեկնածու, եւ ընթացքում ՀՀԿ-ն որոշում է կայացրել սատարել ինձ: Կարծում եմ` իմ ուժը տեսել է որպես երիտասարդ, որպես կրթված: Ես արդեն իսկ բարձր պաշտոն եմ զբաղեցրել, կարծում եմ` իմ ուժը տեսել է եւ զգացել, որ ինձ սատարելով` ես իմ ծառայությունները ավելի լավ կանեմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Մուրադյանը:

Նշենք, որ Սեւանում ակտիվ լուրեր են շրջանառվում, որ «Սեւան» ազգային պարկի տնօրենի տեղակալ Սարգիս Մուրադյանին սատարում է Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, որը լարված հարաբերություններ ունի Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ: Ըստ տարբեր տեղեկությունների` Մուրադյանը հենց մարզպետի թեկնածուն է Սեւանում: Սարգիս Մուրադյանն այդ տեղեկությունները կարծես չի հերքում. «Ես հետեւյալ կերպ կմեկնաբանեմ, հարգարժան մարզպետը Գեղարքունիքի մարզային կառույցի ղեկավարն է, իսկ կուսակցությունն էլ որոշում է կայացրել սատարել Սարգիս Մուրադյանին, բնականաբար, որոշումը պետք է արվի»:

Այնուամենայնիվ, Սարգիս Մուրադյանը նշեց, որ ինքն անձամբ Ռուդիկ Ղուկասյանի հետ ոչ մի անձնական խնդիր կամ լարված հարաբերություններ չունի:

NEWS.am-ը փորձեց զրուցել նաեւ գործող քաղաքապետի հետ: Նա կտրականապես հրաժարվեց խոսել` նույնիսկ արգելելով իր շտաբի պետին քարոզարշավի վերաբերյալ փոքրիկ հարցազրույց տալ:

Նշենք, որ Սեւանում քաղաքապետի ընտրությունները կկայանան հոկտեմբերի 2-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ