News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը քննադատել է Սենատին նախագահական վետոն հաղթահարելու համար: Բարաք Օբաման վետո  էր դրել այն օրինագծի վրա, որը սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատներին թույլատրում է դատի տալ Սաուդյան Արաբիայի կառավարությանը, հայտնում է Reuters-ը:

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էնրեստի խոսքով, դա Սենատի ամենաանհասկանալի արարքն է 1983-ից սկսած, նկատի ունենալով  վերջին դեպքը, երբ Սենատը կարողացել է հաղթահարել նախագահական վետոն: Նա հիշեցրել է, որ սենատորները տեղեկացված են եղել այդ օրինագծի հնարավոր սպառնալիքների մասին: «Սենատորները, որոնք օգնել են հաղթահարել նախագահի վետոն, որը կարող էր կանխել բացասական հետեւանքները, հրաժարվել են իրենց պարտավորություններից՝ որպես ամերիկյան ժողովրդի ընտրված ներկայացուցիչներ»- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ