«Ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանը երեկ կոչով դիմել Է գյումրեցիներին զսպվածություն ցուցաբերել, թոթափել լարվածությունը, քանի որ հոկտեմբերի 2-ին հաջորդելու է ամսի 3-ը եւ իրենք բոլորով շարունակելու են ապրել Գյումրիում։
Մինչդեռ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ խոստացել է Վարդեւան Գրիգորյանի վերաբերյալ հայտնի պաստառը «անձամբ է ուտեցնելու պաստառի հեղինակների պապաներին»։ Սա, տիկին Զոհրաբյանը խոստացել է անել ընտրություններից հետո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում