News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբիի ելույթը, որը հայտարարել էր  Ռուսաստանի քաղաքներում Սիրիայից եկած գրոհայինների հնարավոր ահաբեկչությունների մասին: Նրա խոսքը բարձրաստճան դիվանագետը համեմատել է «հարձակվիր» հրամանի հետ, հայտնում է Lenta-ն:

Զախարովան, մասնավորապես, գրել է. «Մեր ամերիկացի գործընկերներին մի քանի հստակեցնող հարց ուղղեմ մինչ կհնչի պաշտոնական արձագանքը: Դրանով (ահաբեկչություններով, ծայրահեղականությամբ) կզբաղվեն «չափավորնե՞րը»: Այն նո՞ւյն չափավորները, որոնց կես տարի է Վաշինգթոնը չի կարողանում տարանջատել Նուսրայից»:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաեւ հարցրել է՝ արդյոք «որեւէ այլ պարադիգմա՞ են համարվում» Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում իրականացված ահաբեկչությունները, նաեւ Սիրիայում դաիշականների կողմից գլխատված բոլոր ազգությունների մարդիկ: «Իսկ ձեզ չի՞ թվում, որ «պարկերում դրված դիակների», «ռուսական քաղաքներում ահաբեկչությունների» «օդանավերի կորուստների» մասին բարբաջանքն ավելի նման է «հարձակվիր» հրամանին, քան դիվանագետի մեկնաբանության»,- ամփոփել է Զախարովան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ