News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կարծում եմ՝ մենք երաժշտական այնպիսի կոթողներ ունենք, որ ավելի լավ է մեր ժողովուրդը դրան վարժվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ կարծիք հայտնելով Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող եւ մեծ աղմուկ բարձրացրած «Ամենակարող երգիչ» նոր հաղորդման մասին։

«Ինչ վերաբերում է ռաբիսին, սա Սովետի ժամանակ ստեղծվել է, որ որոշակի խավեր կարողանան այդ երաժշտության տակ իրենց խնջույքը, թաղումը, մոտեցումը ձեւավորել։ Եվ դրա հետեւանքով բավական լավ երաժշտություններ են ստեղծվել, օրինակի համար՝ ռաբիս երգողներից Թաթան։ Թաթայի երգած ռաբիսը լավ ռաբիս է։ Բայց ռաբիս երաժշտություն է, որը, կարծում եմ, ավելի ճոխացված է»,- ասաց Գալուստ Սահակյանը։ 

Գալուստ Սահակյանը դժվարացավ ասել, թե ռաբիս կատարումներից որն է  հավանում, այնուամենայնիվ, նշեց, որ պատահում է, որ ինքն էլ է ռաբիս լսում։

«Երբեմն երբ մի քանի հոգով ես լինում, նայեւ լսում ես ռաբիս երաժշտություններ։ Դրա համար կան ռաբիս երաժշտություններ, որը ոչ թե ռաբիսի մոտեցումներ են, այլ ձեւափոխված մի երաժշտություն կա, որը երբեմն- երբեմն հեռուսատատետությամբ էլ է լսվում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչ» նոր հաղորդումը մեծ աղմուկ է բարձրացրել, հասարակության մեջ քննարկումների ու քննադատության թեմա է դարձել դրանում հնչող անորակ երաժշտության պատճառով:

Տպել
Ամենաշատ