News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը նշանակվելու մասին իմանալուն պես գնել է ծաղիկներ եւ գնացել տուն:

«Գնեցի մի փունջ վարդ եւ եկա տուն: Դուռը զանգեցի, կինս բացեց, գրկախառնվեցի եւ ականջին շշնջացի՝ սիրելիս, ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին: Երբ որ զգացի թրթիռն իմ գրկում, շտապեցի հավելել՝ խնդրում եմ, հանգստացիր, ես այդ ժամանակը նվիրելու եմ հայրենի մշակույթին եւ այն ծառայությանը, որին կոչված եմ»,- այսօր՝ սեպտեմբերի 29–ին, լռավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Ամիրյանը, որը որպես նախարար առաջին անգամ մասնակցում էր Կառավարության նիստին:

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ նորանշանակ նախարարը նշեց, որ ինքը մտադիր է թափանցիկ աշխատել, բոլոր խորհրդակցությունները բաց են լինելու բոլոր լրագրողների համար: Հարցին, թե ինչ ժառանգություն է թողել նախկին նախարարը, Արմեն Ամիրյանը գերադասեց չպատասխանել. «Ես իսկապես գնահատում եմ արված աշխատանքը, յուրաքանչյուր աշխատանք պետք է դիտարկել իր ժամանակի մեջ»:

Ինչ վերաբերում է նախարարությունում հնարավոր կադրային փոփոխություններին, Արմեն Ամիրյանը նշեց, որ այս պահին չի պատրաստվում կադրային փոփոխություններ անել. «Ես ձեւակերպում եմ խնդիրները եւ եթե այդ խնդիրների մեջ կարող են տեղավորվել, ապա կարող եմ աշխատել բոլորի հետ: Եթե չեն տեղավորվի, ինքնաբերաբար, այդ մարդիկ կփոխարինվեն այլ աշխատողներով: Ինձ համար կարեւորագույնն այն մշակույթն է եւ այն խնդիրները, որոնք ձեւակերպվելու են մշակույթի զարգացման մեջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ