News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երեւանի Կոնդ թաղամասի, Հանրապետություն 33-ի, Ֆիրդուս փողոցի մի խումբ խաբված բնակիչները, որոնք այսօր՝ սեպտեմբերի 29-ին, բողոքի ակցիա էին անում Կառավարության դիմաց, երկրորդ անգամ փողոց փակեցին, այս անգամ՝ Վազգեն Սարգսյանը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բնակիչներին հաջողվեց շուրջ հինգ րոպե փակ պահել փողոցը, մինչեւ ոստիկանները հեռացրին նրանց փողոցի երթեւեկելի մասից:

«Մենք ստիպված ենք այս քայլին դիմում, արդեն այլ քայլ չի մնացել անելու, ամեն անգամ մեզ խաբում են ու արդեն քանի տարի է՝ մեր բնակարանների խնդիրը չի լուծվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց խաբված բնակիչներից Օֆելյան:

Մեր թղթակցի փոխանցմամբ՝ այս պահին ոստիկանները կանգնած են Վազգեն Սարգսյանի փողոցի մոտ եւ թույլ չեն տալիս բնակիչներին մոտենալ փողոցի բանուկ հատվածին:

Հիշեցնենք, որ մինչ այդ էլ բնակիչները փորձել էին փակել Տիգրան Մեծ պողոտան, սակայն ոստիկանները հրելով դուրս բերեցին պողոտայի երթեւեկելի մասից:

Հիշեցնենք,  որ տասը տարի առաջ կառավարությունը որպես գերակա շահ է ճանաչել վերը նշված տարածքները եւ բնակիչների  դուրս հանել իրենց բնակարաններից՝ խոստանալով փոխհատուցում, սակայն մինչեւ այժմ չի կատարել ստանձնած պարտավորությունները։ Բնակիչներն ապրում են վարձով եւ փոխհատուցում են պահանջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ