Կատալոնիան անկախություն ստանալու դեպքում չի պատրաստվում լքել Եվրամիությունը: Այս մասին ասել է ինքնավար մարզի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնում է Mundo-ն:
Կատալոնիայի առաջնորդը որպես օրինակ է բերել Շոտլանդիան, որտեղ ավելի վաղ անկախության հանրաքվե էր կայացել, որն ավարտվել էր առանձնացման կողմնակիցների պարտությամբ: Պուչդեմոնի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալու դեպքում նոր երկիրը ԵՄ անդամ կմնար:
Նշենք, որ սեպտեմբերի 29-ին Կատալոնիայի խորհրդարանում կկայանա մարզի ղեկավարին վստահության քվե հայտնելու հարցով քվեարկություն: Նախօրեին նա հայտարարել էր, որ ուզում է անկախության հանրաքվե անցկացնել 2017-ի սեպտեմբերին: