Լայպցիգի կենդանաբանական այգու աշխատակիցները փորձում են որսալ երկու առյուծներին, որոնք այսօր վաղ առավոտյան փախել էին իրենց վանդակից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից:
«Իրավիճակը հսկողության տակ է: Կենդանիները հաստատության տարածքում են, քաղաք դուրս չեն գա, դա բացառված է: Այս պահին նրանց որոնումները շարունակվում են»,- հայտնել են մամուլի ծառայությունից՝ չհստակեցնելով, թե ինչ են պլանավորում անել առյուծների հետ՝ քնեցնել, թե գնդակահարել:
«Առաջնային կարեւորությունը մարդկանց անվտանգությունն է»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Առյուծները փախել էին նախքան կենդանաբանական այգու բացվելը, ուստի այցելուների համար վտանգ չեն ներկայացնում: