News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի մշակույթի նոր նախարար Արմեն Ամիրյանը հրաժարվել է գնահատել եւ քննադատել իր նախորդ Հասմիկ Պողոսյանի աշխատանքը: «Ցանկացած աշխատանք պետք է դիտարկել ժամանակի ենթատեքստում»,- ասել է նա լրագրողներին:

Նրա խոսքով՝ հիմա Մշակույթի նախարարությունն ուզում է կազմել մշակույթի հուշարձանները խնամելու ծրագիր: Հարցին, թե կդիտարկվի արդյոք Երեւանի Փակ շուկայի շենքի վանդալիզմի հարցը, Ամիրյանը պատասխանեց. «Մենք կքննարկենք վանդալիզմի տարբեր դեպքեր, այդ թվում՝ վերոնշյալ օրինակը: Մեր ունեցած գումարը քիչ է, սակայն պետք են մեխանիզմներ եւ ենթակառուցվածքներ, որպեսզի ճիշտ խնամենք հուշարձանները, դրանք մեր հպարտության եւ զբոսաշրջիկների ուշադրության առարկան դարձնենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ