News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 1-ին տասնօրյակին Հայաստանում ջերմաստիճանը նորմայից 5 աստիճանով բարձր կլինի՝ որոշ շրջաններում հասնելով մինչեւ 30 աստիճանի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 1-ից սկսած Իրանի տարածքից մեր երկիր կներթափանցեն արեւադարձային տաք օդային հոսանքներ եւ օդի ջերմաստիճանը 1-ից 5-ը կբարձրանա 5-7 աստիճանով:

Հոկտեմբերի 5-ին Երեւանում ջերմաստիճանը կհասնի 25-27 աստիճանի, իսկ Տավուշում եւ Սյունիքում մինչև 30 աստիճանի: Բարձր ջերմաստիճանը կպահպանվի առաջին տասնօրյակում:

Գագիկ Սուրենյանը նշեց, որ հոկտեմբերին անցած տարի գրանցվել է նորմայից 4-ից 5 աստիճանով ցածր ջերմաստիճան: Նման տաք հոկտեմբեր եղել է 1987թ., 1999թ., 2008թ.:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ