News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Գազպրոմը» դիվանագիտական ուղիներով թույլտվություն է ստացել Թուրքիայի տարածքային ջրերում  «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ռուսաստանյան ընկերության մամուլի ծառայությունը:   

«Արժե նշել կառուցողական, օպերատիվ գործակցությունը թուրք գործընկերների հետ: «Թուրքական հոսքի» նախագծի ուղղությամբ աշխատանքն ընթանում է հրաշալի տեմպով», - հայտնել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

Սեպտեմբերի կեսին «Գազպրոմը» հայտնել է, որ Թուրքիայի իշխանություններից առաջին թույլտվությունն է ստացել  «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարության համար նախագծի վերականգնման նախապատրաստական միջոցառումների շրջանակում:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ