News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Վարդենիս համայնքի աշակերտները հոկտեմբերի 19-ին արդեն կհաճախեն նորակառույց դպրոց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը, որին պատկանող կազմակերպությունն է իրականացնում եւ արդեն տեւական ժամանակ է՝ ուշացրել է նոր դպրոցի շինարարությունը։ Աշակերտները դասադուլ էին արել օրերս՝ պահանջելով ավարտին հասցնել դպրոցի շինարարությունը։ 

Պատգամավորը ասել է, որ դպրոցի սաներին հրահրել են դասադուլ անել։

«Միայն մեր եւ քաղաքաշինության ծԻԳ-ի շնորհիվ փրկվեց դպրոցը։ Նախագիծը չէր համապատասխանում ստանդարտներին, մենք վերցրել ենք փոփոխել ենք, որ այնպիսի դպրոց կառուցվի, որ կլինի ժամանակակից եւ մենք անհարմար չենք զգա, կլինի ժամանակակից պահանջներին համապատասխան»,- ասել է Ախոյանը։

Պատգամավորն ասել է, որ արդեն մի հեղինակություն զանգել է դպրոց եւ հայտնել, որ հոկտեմբերի կեսից աշակերտները կտեղափոխվեն նոր դպրոց։

«Երեխաները դպրոց կգնան հոկտեմբերի 19-ին ուղղակի մի քիչ երկարեց, քանի որ շատ փոփոխությունների ենթարկվեց։ Սկզբից կար նախագիծը, հետո չեղյալ համարվեց, ըստ այդ նախագծի՝ հին դպրոցը պիտի վերանորոգվեր, հետո որ մեր կազմակերպությունը մասնակցեց, տեսանք, որ էդ դպրոցը էդ տեսքով կառուցելը հանցագորոծություն է եւ փոփոխությունները համաձայնեցնելով՝ սկսեցինք քայլ առ քայլ առաջ գնալ։ 2-3 տարի կառուցում ենք, հոկտեմբերին երեխաները այդ նոր դպրոց կգնան, անպայման։ Դասադուլի ժամանակ, իհարկե, ես չեմ գնացել, բայց հեղինակություններ կան, որ զանգել, ասել են՝ երեխաները շարունակեն դասերը հին դպրոցում եւ համբերատար սպասեն նոր դպրոցին։ Նորակառույցը շատ լավն է լինելու, արմատական փոփոխությունների է ենթարկվել նախագիծը։ Ես կարծում եմ՝ հրահրել են երեխաներին, երեխաների նախաձեռնությունը չէր դասադուլը, գյուղի ներքին խնդիրներ կային․․․․ ինչպես ասում են՝ ոչ մի լավ բան անպատիժ չի մնում»,-ասել է Արագած Ախոյանը։

Տպել
Ամենաշատ