News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չինական կողմը հասկանում եւ աջակցում է Ֆիլիպինների նոր կառավարության քաղաքականությանը, որն ուղղված է թմրահանցագործության դեմ առաջնահերթ պայքարին եւ պատրաստ է Ֆիլիպինների հետ ակտիվ համագործակցություն զարգացնել այդ ոլորտում: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, հայտնում է «Սինհուան»: 

Նրա խոսքով, թմրանյութերն ամբողջ մարդկության ընդհանուր թշնամին են, իսկ թմրահանցագործության դեմ պայքարը աշխարհի երկրների ընդհանուր պարտքն է: Չինաստանի կառավարությունն անփոփոխ կերպով վճռական պայքար է մղում թմրահանցագործության դեմ եւ այդ գործում նկատելի արդյունքների է հասել եւ թմրանյութերի դեմ գլոբալ պայքարում կարեւոր ուժ է հանդիսանում: 

Նա նաեւ հավելել է, որ երկար ժամանակի ընթացքում Չինաստանն ակտիվորեն առաջ է մղում միջազգային համագործակցությունը թմրանյութերի պատրաստումը, վաճառքը եւ տարածումն արգելելու ոլորտում: Չինական կողմը հասկանում եւ աջակցում է նախագահ Ռոդրիգո Դուտերտեի գլխավորությամբ Ֆիլիպինների նոր կառավարության առաջնահերթ քաղաքականությանը, որն ուղղված է թմրահանցագործության դեմ պայքարին   եւ պատրաստ է ֆիլիպինյան կողմի հետ համագործակցություն զարգացնել եւ այդ ուղղությամբ համատեղ գործողությունների պլան մշակել:     

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ