News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Արթիկ համայնքում հոկտեմբերի 2-ի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ մթնոլորտն ավելի է շիկանում։ Այստեղ  հիմնական մրցակցությունը  ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանի եւ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի միջեւ է, որին սատարում է իշխանությունը։

Նշենք, որ Արթիկում իշխանությունը սկզբում որոշեց սատարել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետոյանի թեկնածությունը, սակայն երբ առաջադրվեց ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը, իրավիճակը լարվեց, քանի որ շարքային  ՀՀԿ-ականները որոշել են աշխատել Վարագյանի օգտին։ Մինչդեռ Շիրակի ՀՀԿ տարածքային խորհրդի նախագահ  Սահակ Մինասյանը, որը հուլիսին Վարդեւան Գրիգորյանից հետո նշանակվեց Գյումրու մանկավարժական համալսարանի ռեկտոր, որոշ տեղեկությունների համաձայն՝ հրահանգել է, որ բոլորը լծվեն Մուշեղ Պետոյանի օգտին ձայն հավաքելուն։ Մխիթար Վարագյանն էլ մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՀԿ-ն եւ արթիկցիները իրեն են սատարում։ Անգամ Հանրապետական խմբակցության պատգամավորներն են դժվարանում բնութագրել Արթիկում ստեղծված իրավիճակը։ Պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է՝ իրավիճակն անհասկանալի է։

«Մխիթար Վարագյանը Հանրապետականի անդամ է, մենք մարզային խորհրդով այդ թեման չենք քննարկել, բայց Արթիկի տարածքայինը հստակ որոշել է, որ Պետոյանն է լինելու, մյուս կողմից էլ Հանրապետականի անդամն է: Հիմա վիճակը անհասականալի է․ մի կողմից Հանրապետականի անդամն է, մյուս կողմից կա Պետոյան Մուշեղ, որին նաեւ սատարում է Հանրապետականը»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը։

Նա ասաց՝ տեղյակ չէ՝ ինչպես է նման որոշում կայացել, որ իշխանության թեկնածուն լինի ԲՀԿ-ական պատգամավորը։

Հարցին՝ ո՞ւմ օգտին են իրականում աշխատելու ՀՀԿ-ականները, ասաց․ «Այնտեղ արդեն ժողովուրդն է կողմնորոշվելու՝ ում է ընտրելու»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ