News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դանիան գնել է տվյալներն իր այն քաղաքացիների մասին, որոնց անունները հիշատակված են այսպես կոչված «պանամական թղթապանակում»: Անանուն աղբյուրին 810 հազար եվրո են վճարել դանիացի հարկատուներին պատկանող ֆիրմաների մասին տվյալների համար, հայտնում է DW–ը՝ վկայակոչելով Դանիայի հարկային գերատեսչությունը: Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ ստացված տեղեկությունների ծավալն ու որակը համապատասխանում է ակնկալիքներին ու հիմա դրանք մանրակրկտորեն կուսումնասիրվեն:

Ավելի վաղ Դանիայի կառավարությունը հայտարարել էր, որ այդ տվյալները գնելը անհրաժեշտություն է՝ ստուգելու համար հարկերից խուսափողների վերաբերյալ կասկածները: Փաստաթղթերում Դանիայի 500-600 քաղաքացիների անուններ են:

Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ապրիլին հրապարակել էր հոդված օֆշորների մասին, որը հիմնված էր պանամական Mossack Fonseca, իրավաբանական գրասենյակի փաստաթղթերի վրա, որը իր հսկայական քանակության հախաճորդներին օգնում էր խուսափել հարկերի վճարումից:

ICIJ հետաքննության մեջ  մասնավորապես հիշատակված էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ուկրաինայի նախագահ Պյետր Պորոշենկոյի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնի ու այլ քաղաքական գործիչների ու հայտնի մարդկանց մտերիմների անունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ