News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում տեղի ունեցավ մեծ աղմուկ հանած «Հարկային օրենսգրքի» նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը: 79 կողմ, 24 դեմ եւ 1 ձեռնպահ արդյունքներով այն ընդունվեց: Իհարկե, օրենսգիրքը դեռ պետք է երրորդ ընթերցմամբ եւս ընդունվի, սակայն ողջ խնդիրն այն է, որ երկրորդից-երրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագիծն այլեւս չի կարող իմաստային կամ որեւէ այլ էական փոփոխության ենթարկվել, միայն կոսմետիկ բաներ: Մինչեւ երրորդ ընթերցման ներկայացնելը օրենսգրքի նախագիծը միայն խմբագրական շտկումների կարող է ենթարկվել:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ը արձանագրել է, որ չնայած երեկվա նիստին Մհեր Սեդրակյանը եւ Սեյրան Սարոյանը բացակայում էին, արտահերթ նիստի ընթացքում ոտք չեն դրել խորհրդարան, բայց միեւնույն է՝ նրանք կողմ են քվեարկել:

Ներկայիս խորհրդարանը Հայաստանի պատմության մեջ կմնա որպես ամենախայտառակ եւ մեր երկրի համար վնասակար ամենաշատ օրենքներ ընդունած հաստատություն: Իսկ ինչ վերաբերում է ընդունված փաստաթղթին, այն նախատեսվում է ուժի մեջ մտցնել եկող տարվա հունվարի 1-ից: Թերեւս դրանից մի քանի ամիս անց բոլորի համար ակնհայտ կդառնա, թե այդ փաստաթուղթն ինչ սպառնալիքներ է պարունակում Հայաստանի տնտեսության համար, եւ ինչու են ընդդիմադիրներն ասում, որ այս օրենսգիրքը Հայաստանի դեմ դավադրություն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել (թարմացվող)
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
Ամենաշատ