News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սեպտեմբերի 30-ին սկսում է իր եռօրյա այցը Վրաստան ու Ադրբեջան:

haqqin.az-ը, վկայակոչելով Վատիկանի մամուլի ծառայությունը,  հայտնում է, որ այցի ընթացքում Հռոմի պապը հանդիպումներ կունենա երկու երկրների կրոնական ու քաղաքական առաջնորդների հետ:

Այսօր ցերեկը Հռոմի Պապը Թբիլիսի է ժամանելու: Օդանավակայանում ողջույնի պաշտոնական արարողությունից հետո Պապը ուղեւորվելու է նախագահական պալատ, որտեղ կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ: Հետո նախագահական նստավայրի բակում Հռոմի պապն ու նախագահը ողջույնի խոսքով կդիմեն իշխանության, քաղաքացիական  հասարակության ու դիվանագիտական կորպուսի  ներկայացուցիչներին: Հոկտեմբերի 1-ին Միխայիլ Մեսխայի անվան մարզադաշտում Պապը սուրբ պատարագ է մատուցելու, որից հետո հանդիպելու է վրացի կաթոլիկ հոգեւորականների ու եկեղեցու սպասավորների հետ:

Հոկտեմբերի 2-ի առավոտյան քահանայապետը Թբիլիսիից Բաքու կժամանի: Ադրբեջան այցելությունը կսկսվի պապի պատարագով Բաքվի՝ Կույս Մարիամի եկեղեցում: Հետո ծրագրված են Պապի հանդիպումները նախագահ Իլհամ Ալիեւի, Կովկասի մուսուլմանների միության ղեկավարության, Ռուս ուղղափառ եկեղեցու ու հրեական համայնքի հետ:

Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայաստան էր այցելել այս տարվա հունիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ