News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կողմից Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի դիտարկման ընթացքում արձանագրել է մի շարք խախտումներ:

ՀՔԱՎ Վանաձորի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ դիտարկման ընթացքում, մասնավորապես, արձանագրվել է, որ քարոզչական նյութեր են փակցված Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում գործող կրթական հաստատությունների, հասարակական սննդի կետերի, առեւտրի սրահների վրա:

Վերը նշված խախտումների առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ վկայակոչելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածը, համաձայն որի՝ արգելվում է քարոզչական պաստառներ փակցնելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առեւտրի օբյեկտների եւ հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում` անկախ սեփականության ձեւից:

Գրասենյակից նաեւ հիշեցնում են, որ թիվ 30 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը սեպտեմբերի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ հանձնաժողովը միայն հասարակական տրանսպորտի վրա քարոզչական պաստառներ փակցրած լինելու մասին է ահազանգ ստացել, սակայն այլ արգելված վայրերում քարոզչական պաստառներ փակցրած լինելու վերաբերյալ որեւէ տեղեկատվություն կամ ահազանգ չի ստացել:

Տեսանյութում Վանաձորի թիվ 24 մանկապարտեզն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ